BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Սերբահայ գեղանկարչի ցուցահանդեսը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Սերբահայ գեղանկարչի ցուցահանդեսը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
18.04.2015 | 11:51

Մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանում Սերբիայի Հանրապետության պատվո հյուպատոս Բաբկեն Սիմոնյանի նախաձեռնությամբ ապրիլի 18-ին, ժամը 14:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի սերբահայ գեղանկարիչ Անամարիա Վարդապետյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը կգործի մինչև ապրիլի 25-ը: Ցուցահանդեսը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Կյանք» խորագրի ներքո կներկայացվեն Անամարիա Վարդապետյանի բնանկարները, հայկական և սերբական մշակույթի հուշարձանները պատկերող նկարազարդումները, ինչպես նաև հայ և սերբ արվեստագետների դիմանկարները:

Սերբիայի նկարիչների միության անդամ, Բելգրադի արվեստի համալսարանի մագիստրոս և բարձրագույն մասնագիտական քոլեջի դասախոս Անամարիա Վարդապետյանն արտերկրում և Սերբիայում մասնակցել է 32 անհատական և 80 խմբակային ցուցահանդեսի:

Դիտվել է՝ 669

Մեկնաբանություններ